Ի՞նչ է քրիստոնեական հավատքը. Ինչո՞ւ ենք լույս աշխարհ գալիս, և ո՞րն է մեր կյանքի իմաստը. Այս և նման հարցերի շուրջ է կառուցված 15 զրույց-քննարկումներից բաղկացած «Ալֆա» դասընթացը: Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում անցկացվող քննարկումները և տեսակետների փոխանակումն էլ ավելի հետաքրքիր են դարձնում հանդիպումները: Դասընթացը կազմված է Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հիման վրա: Այն անցկացնում է Արարատյան Հայրապետական Թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Դասընթացի ավարտին կտրվի վկայական: Դասընթացին կարող են մասնակցել 17-25 տարեկան բոլոր ցանկացողները:
Առաջիկա հանդիպումն ապրիլի 3-ին է։